Evocabank
Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ
Երևան October 26
Job description
576 views
Office-based
Full-time
Senior
Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ սպասարկման, բիզնեսի կարիքներին հարմարեցված ֆինանսական լուծումների և համալիր բանկային ծառայությունների տրամադրման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Requirements
- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտներում),
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման ոլորտում (պարտադիր է և՛ հաճախորդների ներգրավման, և՛ վարկավորման գործնական փորձի առկայությունը),
- բանկային գործի, կորպորատիվ պրոդուկտների (վարկեր, առևտրի ֆինանսավորում, երաշխիքներ, ակրեդիտիվներ), ֆինանսական վերլուծության և ոլորտային օրենսդրության լիարժեք ու խորը իմացություն,
- հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման, C-level ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու հմտություններ,
- բիզնեսի ֆինանսական ցուցանիշները վերլուծելու, ռիսկերը գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու ունակություն,
- կոնֆլիկտների արդյունավետ կառավարման, խնդրահարույց իրավիճակների հարթման և սթրեսակայունության բարձր մակարդակ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Responsibilities
- նոր և գործող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերությունների հաստատում ու զարգացում, ինչպես նաև շուկայից նոր խոշոր բիզնեսների ակտիվ ներգրավում,
- խոշոր կորպորատիվ հաճախորդների պորտֆելի արդյունավետ կառավարում, դրանց ֆինանսական ցուցանիշների և բիզնեսի զարգացման միտումների մշտական մոնիթորինգ,
- կորպորատիվ հաճախորդների բիզնես կարիքների համալիր վերլուծություն, բանկային տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ակտիվ ներկայացում, խաչաձև վաճառք և անհատապես հարմարեցված ֆինանսական փաթեթների առաջարկում,
- կորպորատիվ հաճախորդների բանկային պահանջմունքների արագ ու որակյալ բավարարման նպատակով բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության և սերտ համագործակցության ապահովում,
- բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների, պլանային ցուցանիշների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
Specialty
Credit Risk
Risk Management in Financial Institutions
Econometrics
Required skills
Loans
AS-Bank
Communication Skills
Analytical skills
Bid preparation
Preferred skills
Good decision-making
Not sure if you should apply?
Many people don't apply because they're not 100% qualified, If you match at least 60% of the requirements, we encourage you to apply. 🙌
Similar offers
Evocabank
Վարկային մասնագետ
MiddleSenior
View
Share this job on your social media platform!
Jobs at Evocabank

Evocabank
Banking
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies.
Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.
Size
501-1000

