Վաճառքի մասնագետ (B2C)
Job description
<
Requirements
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է բիզնեսի, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)։
- Արևային էներգետիկայի շուկայի և վերականգնվող էներգիայի, ինժեներական կամ տեխնիկական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ առնվազն 2 տարի։
- B2C վաճառքի մեթոդաբանությունների և բանակցությունների տեխնիկաների իմացություն։
- CRM համակարգերի հետ աշխատանքային փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Առևտրային առաջարկների և պայմանագրերի հետ աշխատելու փորձ։
Responsibilities
Իրականացնել ընկերություն մուտք գործող դիմումների (լիդերի) մշակում և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
Որոնել և ներգրավել նոր ֆիզիկական անձ հաճախորդներ։
Բացահայտել հաճախորդի կարիքները և ներկայացնել համապատասխան ապրանքներն ու ծառայությունները։
Պատրաստել և ներկայացնել առևտրային առաջարկներ, հաշվարկներ և գնային առաջարկներ։
Վարել բանակցություններ, կազմակերպել հանդիպումներ՝ ապահովելով վաճառքի գործարքների հաջող ավարտը։
Համակարգել վաճառքի գործընթացի հաջորդականությունը նախագծման, տեխնիկական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների հետ։
Տեղեկացնել հաճախորդներին ֆինանսավորման, վարկավորման կամ ապառիկի հնարավորությունների մասին և աջակցել համապատասխան գործընթացներում։
Ապահովել վաճառքից հետո հաճախորդի հետ շարունակական հաղորդակցություն և բարձր սպասարկման մակարդակ։
Վարել CRM համակարգը՝ ապահովելով հաճախորդների վերաբերյալ տվյալների ճշգրիտ և ամբողջական գրանցումը։
Կատարել պարբերական հետևողական կապեր (follow-up)՝ գործարքների ավարտն արագացնելու նպատակով։
Իրականացնել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն։
Ապահովել վաճառքի պլանի և սահմանված KPI-ների կատարումը։
Կազմել և ներկայացնել վաճառքների վերաբերյալ հաշվետվություններ։
Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ, որոնք բխում են պաշտոնի նպատակներից։
Specialty
Required skills
Preferred skills

